2015-ի հունվարից շուրջ 5 հազար դրամով ավելանալու են կենսաթոշակները: Այս մասին ԱԺ-ում 2015թ. պետական բյուջեի ներկայացման ժամանակ հայտարարեց Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Նա պարզաբանեց, որ այսօր 36 հազար դրամ ստացող կենսաթոշակառուն հաջորդ տարվանից կստանա 41 հազար դրամ թոշակ:
Ինչպես արդեն հայտնել էինք, հաջորդ տարի հուլիսի 1-ից 5 հազար դրամով կբարձրանա նաև նվազագույն աշխատավարձը: