Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Գերմանիայի գավաթում իր թիմի՝ «Սանկտ Պաուլիի» դեմ մրցավեճում տարած հաղթանակից (3։0) հետո կիսվել է տպավորություններով.
«Գոհ եմ արդյունքից և առաջին խաղակեսում թիմի խաղից։ Ես բավարարված չեմ երկրորդ խաղակեսի խաղի որակից: Ոչ բոլոր պահերում էինք մենք ճիշտ գործում, բայց, այնուամենայնիվ, գերիշխում էինք դաշտում։ «Բորուսիան» վերահսկում էր հանդիպման ընթացքը, եւ որոշ դեպքերում մենք ավելացնում էինք։ Կարող էինք ավելի լավ խաղալ, սակայն կարծում եմ՝ ճիշտ ուղղությամբ քայլն արդեն արված է»,- նշել է նա: