Հադրութում 3 օր առաջ զինվոր է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հադրութի շրջանին հարող զորամասերից մեկում օրերս  մահացել է 19-ամյա Արմեն Սարգսի Հարությունյանը, ով բանակ է զորակոչվել Գյումրիից 2011-ի դեկտեմբերի 28-ին: Այս մասին տեղեկացնում է Գյումրիում գործող “Ասպարեզ” լրատվամիջոցը: Հարազատները  պատմել են, որ զինվորը մահացել է ուսումնական վարժանքի ժամանակ, երբ վարժություններ են կատարել նռնակներով. “Վարժական նռնակների արկղում բոլոր վարժական` ոչ վտանգավոր, նռնակների հետ մեկական մարտական նռնակ է եղել, իսկ զինվորները չեն իմացել, եւ Արմենը, փաստորեն, զոհվել է այդ նռնակի պայթյունից”:Զինվորի մահը հաստատող բժշկական փաստաթղթում (N 206091545818, 18.05.2012) ասվում է. “Կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի զույգ վերին եւ ստորին վերջույթների համակցված ականապայթյունային վնասվածք”, ստորագրված է` բժիշկ Մելքոնյան Հ.Ֆ.: Մահվան պատճառը, ըստ բժշկի նշման, անորոշ է:Զինծառայողի հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել  երեկ:




Լրահոս