30 տարի առաջ սպանեցին Ինդիրա Գանդիին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հնդիկ պետական գործիչ Ինդիրա Գանդիի մահվան օրն է: Նա ծնվել է նոյեմբերի 19-ին 1917թ., Իլահաբադում: 1984թ. հոկտեմբերի 30-ին Ինդիրա Գանդին սպանվում է սեփական թիկնապահների կողմից:

Նա կրթություն ստացել է Շվեյցարիայում, Անգլիայում և Հնդկաստանում: 1938-ին անդամագրվել է հնդկական Ազգային կոնգրես կուսակցությանը: 1971-ին խորհրդարանական ընտրություններից հետո Ինդիրա Գանդին ստանձնել է վարչապետի պաշտոնը՝ միաժամանակ գլխավորելով ներքին գործերի, ատոմային էներգիայի, ինֆորմացիայի և ռադիոհաղորդումների նախարարությունները:

Նրա խոսքերից.

– Որտեղ սերն է, այնտեղ կյանքն է:

– Չի կարելի ձեռքերը սեղմել փակ բռունցքներով։

– Պապս մի առիթով ինձ ասել է, որ մարդիկ բաժանվում են 2 խմբի. նրանք, ովքեր աշխատում են, և նրանք, ովքեր իրենց են վերագրում մյուսների աշխատանքը։ Նա ինձ խորհուրդ տվեց հայտնվել առաջին խմբում, քանի որ մրցակցությունն այնտեղ ավելի քիչ է:




Լրահոս