Եգիպտոսում 2 օրյա լռություն է հայտարարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Եգիպտոսում նախագահական ընտրություններին նախորդող երկու օրերին լռության օր է հայտարարվել,- հաղորդում է RIA Novosti-ն:Նշենք, որ Եգիպտոսում նախընտրական քարոզարշավը շարունակվել է 3 շաբաթ: Թեկնածուները դրա վրա հարյուրմիլիոնավոր դոլարներ են ծախսել: Ընդհանուր առմամբ, նախագահական պայքարին մասնակցելու իրավունք է ստացել 13 թեկնածու:Եգիպտոսի նախագահական ընտրությունները երկրի զինվորական ղեկավարության կողմից իշխանության հանձնման վերջին եւ ամենկարեւոր փուլն են: Հիշեցնենք. 2011 թ. սկզբին Եգիպտոսում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերից եւ Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո իշխանությունը ժամանակավորապես անցել է Զինված ուժերի բարձրագույն խորհրդին, որն իրականացնում է գործադիր իշխանությունը:




Լրահոս