Բասրայում այրել են Թուրքայի դրոշը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հիշեցնենք, որ Հաշիմին Իրաքում մեղադրվում է ահաբեկչական գործունեությանը նպաստելու և ֆինանսավորելու մեջ, ինչի համար նրա նկատմամբ կայացվել է ձերբակալման դատավճիռ: Ինտերպոլը նույնպես նրա նկատմամբ հայտարարել է հետախուզում: Բասրայում տեղի ունեցած հակաթուրքական ակցիային մասնակցել են քաղաքի տասնյակ բնակիչներ, պետծառայողներ ու ուսանողներ: Ակցիայի ժամանակ այրել են Թուրքիայի դրոշները: Ցուցարարները Թուրքիայի կառավարության համար սահմանել են 15-օրյա ժամկետ՝ Հաշիմիին հանձնելու համար: Ցուցարարները սպառնացել են, որ հակառակ դեպքում սպառնալիքի տակ կհայտնվեն Իրաքում Թուրքիայի շահերը:




Լրահոս