Չորրորդ ինքնիշխանություն. ՕԵԿ-ը որոշել է ՀՀԿ-ից հետ չմնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը իրեն պատկանող ,Փարվանաե ռեստորանային համալիրում խնջույքներ է կազմակերպում` ի պատիվ ՀՀԿ-ի ,հաղթանակիե, ապա ՕԵԿ-ն էլ իր վերնախավով հանդերձ փորձում է հետ չմնալ ՀՀԿ-ից, և նմանատիպ կերուխումի պատրաստություն էլ արդեն սկսվել է ՕԵԿ-ի ներսում: ՕԵԿ-ին մոտ կանգնած ,ՉԻե աղբյուրներր փոխանցում են, որ ԱԽՔ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանի խորհրդով, պատրաստվում է սեփական կուսակցության կազմով քեֆ-ուրախություն կազմակերպել գործարար Խաչիկ Խաչատրյանին պատկանող ,Գեղամաե ռեստորանային համալիրում, ուր ՕԵԿ-ական գործարարներր հաճախակի են հավաքվում: Ի դեպ, ասում են, որ Բաղդասարյանը առաջարկ է արել յուրայինների հետ բաժակ բարձրացնել մայիսի 24-25-ի թոհուբոհից հետո, երբ հայտնի կդառնա կոալիցիայի լինել-չլինելու հարցը: Իսկ ահա ՕԵԿ-ին համակրող գործարար Լավանդայի Արայիկն էլ այս հարցի շուրջ իր տարբերակն է առաջ քաշել` ասելով, որ ավելի լավ է մինչև մայիսի 24-ր ՕԵԿ-ականները միջոցառում կազմակերպեն Սևանի ափին գտնվող իր օբյեկտում ու նշեն իրենց թիմի հաղթանակը: Թերթը նկատում է, որ ,ՉԻե հետ զրույցում էլ Լավանդայի Արայիկը իր հերթին նշել է. ,Ես իմ բոլոր ընկերներին էլ հաճախակի եմ Սևան հրավիրում, բայց ոչ քաղաքական նպատակներովե:




Լրահոս