Ավտովթարի դեպքեր. Ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ երեկ՝ տարբեր ժամերին՝ Երևան, Գավառ, Ջերմուկ քաղաքներում տեղի են ունեցել ավտովթարի դեպքեր: Մայիսի 22-ին, ժամը 14.30-ին, Երևանի Շիրակի փողոցի թիվ 68 շենքի մոտ իրար են բախվել “Տոյոտա” և “ՎԱԶ-2102” մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով “ՎԱԶ-2102”-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Մայիսի 22-ին, ժամը 13.40-ին, Գավառ քաղաքի Բոշնաղյան փողոցում գտնվող կենտրոնական շուկայի տարածքում “Ֆորդ Տրանզիտ” մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել տարեց մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
 Մայիսի 22-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցի 1,2 կմ-ին ՎԱԶ-21011եմակնիշի ավտոմեքենա է բախվել Մերսեդես-Բենց 200Ե մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով ՎԱԶ-21011-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վերոնշյալ բոլոր գործերով կատարվում է քննություն:




Լրահոս