Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ համոզմունք հայտնեց, որ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանը Հայաստանի հանրապետականի կուսակցության հետ կկազմի կոալիցիա, քանի որ հակառակ դեպքում, ԲՀԿ-ից շատերը կարող է դուրս գան: “ԲՀԿ-ն հասկանում է, թե կոալիցիա չմտնելով ինչ բարդությունների առջև է կանգնելու: Շատ-շատերը հեռանալու են կուսակցությունից, որովհետև նրանք ընդդիմադիր մարդիկ չեն, նրանք գաղափարակից չեն: ԲՀԿ-ն՝ կոալիցիա մտնելու դեպքում, մի քիչ ամոթխած վիճակում կլինի, բայց, դե, հուշագրի անունը կփոխեն, մի ուրիշ բան կդնեն ու կմնան իշխանական համակարգում՝ բիզնեսի շահերից ելնելով՚,-ասաց Դեմկուսի նախագահը: Ըստ Արամ Սարգսյանի՝ լավ կլիներ, եթե ՀՀԿ-ն միայնակ կառավարեր երկիրը, ինքն իր վրա վերցներ ամբողջ պատասխանատվությունը և, ինչպես որ խոստացել է, փոփոխություններ իրականացներ: Դեմկուսի առաջնորդը նշեց, որ այն, ինչ այսօր կատարվում է ներքաղաքական կյանքում, տրամաբանական չէ և չի հանգեցնելու նրան, որ երկրում կատարվեն իրական փոփոխություններ: Անդրադառնալով հարցին, թե առաջիկա նախագահական ընտրություններում կուսակցությունն ո՞ւմ կպաշտպանի, Արամ Սարգսյանն ասաց, որ հարցը կքննարկվի կուսակցության համագումարում, որից հետո կներկայացվի պաշտոնական դիրքորոշումը:
ԲՀԿ-ն հասկանում է, թե կոալիցիա չմտնելով ինչ բարդությունների առջեվ է կանգնելու.Ա. Սարգսյան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ