Վան Գոգի վերջին նկարը վաճառվել է 61 մլն դոլարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վինսենտ Վան Գոգի «Նատյուրմորտ. երիցուկով և կակաչներով ծաղկամանը» կտավը Sotheby’s-ի «Իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի արվեստ» աճուրդի ժամանակ վաճառվել է 61,8 մլն դոլարով:

Աճուրդի տունը նախատեսում էր նկարի վաճառքից վաստակել 30-50 մլն դոլար:

Վան Գոգը կտավի վրա աշխատել է 1890-ի հունիսին Փարիզից ոչ հեռու գտնվող Օվեր-սյուր-Ուազ քաղաքում իր ընկերոջ՝ բժիշկ Պոլ Գաշեի տանը, ով այդ ժամանակ հոգացել է նկարչի առողջության մասին:

Նկարիչն այն ժամանակ ֆինանսական դժվարություններ ուներ. կտավը, ենթադրաբար, նվիրել է Գաշեին՝ վերջինիս բժշկական ծառայությունների դիմաց:




Լրահոս