Մեր ընթերցողին արդեն հայտնել ենք, որ Հայաստանը տուգանվել էր Եվրոպական հեռարձակողների միության կողմից` Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին մասնակցությունից հրաժարվելու պատճառով: Սակայն տուգանքի կոնկրետ չափն այդպես էլ նշած չէր: «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի փոխանցմամբ` Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը տուգանվել է մրցույթի կանոնակարգի համաձայն:
«Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին մասնակցության հայտ ներկայացրեց, սակայն մեր համբերության բաժակը լցվեց, երբ մրցույթի նախապատրաստական աշխատանքներից առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ աշխարհի հայերն իրենց թիվ մեկ թշնամին են: Սա վերջին կաթիլն էր, որից հետո իրեն հարգող ոչ մի պատվիրակություն չէր կարող մեկնել Բաքու»,-նշեց Գոհար Գասպարյանը: Ի դեպ, տուգանքի չափի մասին Գոհարը կրկին լռեց. «Քանի որ Եվրոպական հեռարձակողների միությունը չի հրապարակել տուգանքի գումարի չափը, մենք դրա հրապարակումը կոռեկտ չենք համարում»:
Հիմա արդեն կարեւոր չէ՝ տուգանել են մեզ, թե ոչ, այս ամենից զատ Հանրային հեռուստաընկերությունը մայիսի 26-ին պետք է ուղիղ եթերում ցուցադրի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ը:
ՍՏԻՊՎԱԾ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ