Ուդմուրթիայի Բալեզինո բնակավայրում 13-ամյա Անդրեյ և 11-ամյա Ալեքսանդրա Կասիմովներին սպանողը կարող է ցմահ դատապարտման ենթարկվել:
Ինչպես լրագրողներին տեղեկացրել է Ռուսաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչ Ալեքսեյ Պոպովը, Բալեզինոյի 24-ամյա բնակիչն անմիջապես կասկածի տակ է առնվել, սակայն նրա հղի սիրուհին, չիմանալով երեխաների սպանության մասին, նրա համար ալիբի է ապահովել:
Դեռևս 17 տարեկանում տղամարդը 3 տարով պայմանական ազատազրկման է դատապարտվել անչափահաս հղի կնոջ բռնաբարության համար. այնուհետև` 5 տարի ազատազրկվել կողոպուտի և դրամաշորթության համար:
Չնայած ունեցած ալիբիին` տղամարդուն ստուգել են ստի դետեկտորով, որը ոչ հստակ պատկեր է ստեղծել: Տղամարդու մեղավոր լինելը քննիչների համար ակնհայտ է դարձել հանցանքի վայրից վերցված ԴՆԹ-ն անալիզի ենթարկելուց հետո:
Հարցաքննությունների ժամանակ տղամարդը խոստովանել է իր մեղքը և պատմել, թե ինչպես է կատարվել սպանությունը: Իրեն ճանաչող երեխաներին նա հեշտությամբ համոզել է իր հետ խանութ գնալ, ուր նրանց համար քաղցրավենիք է գնելու: Երբ անտառին մոտ գտնվող խանութը հետևում է մնացել, երեխաներն անհանգստացել են, բայց տղամարդը սպառնալիքներով և ուժ գործադրելով նրանց տարել է անտառ: Անտառում նա կապել է տղային ծառից, բռնաբարել քրոջը, այնուհետև՝ սպանել երկու երեխաներին, տեղեկացնում է udm.aif.ru-ն: