Երբեք չես կարողանա ինձ հաղթել. Հոփկինսը՝ Կովալյովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջին ծանրքաշային կարգի բռնցքամարտիկներ Սերգեյ Կովալյովն ու Բերնարդ Հոփկինսը մենամարտից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսին խոսել են սպասվող դրա և իրենց սպասումների մասին:

WBO վարկածով աշխարհի չեմպիոն Սերգեյ Կովալյովի և WBA, IBF վարկածներով չեմպիոն Բերնարդ Հոփկինսի մենամարտը կկայանա նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում:

Սերգեյ Կովալյով. «Սա մեծ հնարավորություն է իմ կարիերայի և կյանքի համար: Բերնարդ Հոփկինսը լեգենդ է: Նրան կարելի է համարել պրոֆեսիոնալ բռնցքամարտի պրոֆեսոր: Սա վտանգավոր մրցամարտ է ոչ միայն իմ, այլև՝ նրա համար: Կարծում եմ՝ մեր մենամարտը մաքուր կլինի, իսկ որոշումն էլ՝ արդար:

Բերնարդ Հոփկինս. Ինձ ասում են, որ այս մենամարտը սխալ է, դուք մտածում եք, որ ես զբաղվում եմ բարեգործությամբ: Ես գաղտնիքներ չունեմ: Ես ամենաազնիվ մարզիկն եմ սպորտի պատմության մեջ:  Ինձ պետք չէ, որ ինձ համար ինչ-որ մեկը բան անի: (Ապա, դիմելով Կովալյովին, նա ասեց): Հավատա՛ ինձ, երբեք չես կարողանա ինձ հաղթել:

 




Լրահոս