Ցանկանում եմ կռվել միայն լավագույնների հետ. Բ. Հոփկինս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բռնցքամարտի կիսամիջին քաշային կարգում WBA/IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Բերնարդ Հոփկինսը (55-5-2, 32 նոկաուտ), ով հաջորդ ամիս կմենամարտի Սերգեյ Կովալյովի հետ (25-0-1, 23 նոկաուտ), պատմել է մրցակիցների հետ կապված իր նախասիրությունների մասին:

«Իմաստ չկա մենամարտել այնպիսի մեկի հետ, ում կողմից որևէ վտանգ չեմ տեսնում: Վերջին 15 տարիների ընթացքում ես որպես մրցակից ընտրում եմ տվյալ շրջանի լավագույն բռնցքամարտիկներին: Ես մտածում էի Դավիդ Հեյի դեմ մենամարտելու մասին:

Նույնիսկ քննարկել եմ առաջին ծանր քաշային կարգի բռնցքամարտիկ Ջեյմս Թոունի դեմ մենամարտելու հնարավորությունը: Բանը հասել էր նույնիսկ Ring Magazine-ի շապիկին նկարվելուն, սակայն մենք համաձայնության չեկանք: Ես ցանկանում եմ կռվել միայն լավագույնների դեմ», – խոստովանել է Բերնարդը:




Լրահոս