Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին հանդիպում է ունեցել Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամի ղեկավար Արմեն Գեւորգյանի հետ:
Հանդիպմանը, որին մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը եւ ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանը, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախում լուրջ ակնկալիքներ կան §Հայաստանի զարգացման նախաձեռնություններ¦ հիմնադրամի հետ փոխգործակցությունից, ինչը մեծապես կնպաստի առաջատար փորձի եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը մեր հանրապետությունում: