Ուսումնական տարվա ավարտին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի 12-րդ դասարանցիներին առավել հուզում են ոչ ուսումնական հոգսերը: Դպրոցի շրջանավարտները լրագրողիս հարցնում են, թե որտեղից կարելի է գտնել վերջին զանգ տեսագրող հեռուստաօպերատոր: Փետրվարի 1-ից Նոյեմբերյանի հանրակրթական դպրոցների 12-րդ դասարանների աշակերտները սկսել են դպրոցական վերջին զանգի փորձերը: Փաստորեն, տոնական միջոցառումից շուրջ 4 ամիս առաջ, ինչպես թատրոնում, բեմական փորձեր էին սկսվել: Նոյեմբերյանի ավագ դպրոցի աշակերտները շաբաթական երկու օր հավաքվում են աշակերտներից մեկի ծնողի ղեկավարած հիմնարկի հարկի ներքո եւ «մշակում» մայիսի վերջին կայանալիք հանդեսին ներկայացվելիք երգը, պարը, ասմունքը: Նրանց հետ աշխատում է հատուկ այդ նպատակով վարձված պարուսույց: Եթե հաշվենք վերջին զանգից հետո բացվող տոնական սեղանի, դպրոցի շրջանավարտների ֆոտոալբոմի, ավարտական հանդեսի տեսագրման, միջոցառմանը մասնակցելու համար նոր զգեստ գնելու ծախսերը, մեծ գումար կստացվի: Սահմանամերձ Նոյեմբերյանի սոցիալապես անապահով շատ ընտանիքների համար իրենց երեխայի վերջին զանգը ֆինանսական մեծ բեռ է:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԵՌ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ