10 նոյեմբերի, 2014 թ. Երևան. Beeline-ը հայտարարում է Samsung Galaxy Note 4 և Samsung Alpha G850 սարքավորումների վաճառքի մեկնարկի մասին: Samsung-ի նորարարական սարքավորումները կարելի է ձեռք բերել Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում` ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ տարբերակով: Կանխիկ վաճառքի դեպքում Samsung Galaxy Note 4-ի արժեքը 357.000 դրամ է, իսկ Samsung Alpha G850-ի արժեքը՝ 336.000 դրամ:
«Ուրախ ենք, որ Հայաստանում Beeline-ն առաջիններից մեկն է, որ իր բաժանորդներին ներկայացրեց տեխնոլոգիական այս նորույթները: Մենք ոչ միայն աշխատում ենք ծառայությունների կատարելագործման ուղղությամբ՝ դարձնելով դրանք ավելի պարզ ու հարմար, այլև հոգ ենք տանում, որպեսզի մեր բաժանորդները կարողանան օգտվել Beeline ծառայություններից լավագույն և նորարարական սարքավորումներով»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Samsung Galaxy Note 4-ը թողարկվել է 2014թ.-ի սեպտեմբերին: Սմարթֆոնն աշխատում է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով, հագեցած է 16-միգապիքսել հիմնական տեսախցիկով, 5.7 դույմ էկրանով, 32 ԳԲ ներքին հիշողությամբ, Quad HD էկրանով և սենսորների լայն բազմազանությամբ:
Samsung Alpha G850 սմարթֆոնը Galaxy շարքի հեռախոսներից առաջին սմարթֆոնն է, որի արտադրության մեջ օգտագործվել է երկաթ։ Այն թողարկվել է 2014թ.-ի սեպտեմբերին. աշխատում է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով, հագեցած է 12-միգապիքսել հիմնական տեսախցիկով, 4.7 դույմ էկրանով և 32 ԳԲ ներքին հիշողությամբ:
Հեռախոսների և այլ սարքավորումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կարող եք ստանալ Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում, 0611 անվճար հեռախոսահամարով կամ www.beeline.am կայքում: