Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Շիրակի վթարի զոհերի հիշատակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ նիստի սկզբում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել երեկ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի հիշատակը:

«Երեկ սարսափելի ավտովթար է եղել, որի ժամանակ զոհվել են 7 ուղևորներ, 7-ն էլ վիրավոր են: Կոչ եմ անում կառավարությանը և կապի ու տրանսպորտի նախարարությանը, որ, ի վերջո, ուշադրություն դարձնեն այդ չարաբաստիկ խաչմերուկին, որին Շիրակի մարզի բնակիչները անվանում են Հոռոմի խաչմերուկ: Բնակիչները պնդում են, որ այդտեղ պարբերաբար տեղի են ունենում ավտովթարներ, որովհետև այդ խաչմերուկը կարգավորված չէ»,- հայտարարեց պատգամավորը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ արձագանքեց. «Խորապես ցավում ու ցավակցում ենք»:  Ի վերջո, պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը:




Լրահոս