ՁԵՐ ՈՏՔԸ ՆՈՐ ԿՅԱՆՔ ԽԵՐՈՎ ԼԻՆԻ .ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի Խաչիկ Դաշտենցի թիվ 114 դպրոցում նույնպես այսօր տեղի ունեցավ վերջին զանգի արարողություն: Տոնակատարության շրջանակներում  դպրոցի աշակերտները ցուցադրեցին հումորային համարներ կապված ուսուցիչների, ինչպես նաև  իրենց դպրոցական 11 տարիների անցած -գնացած օրերի  մասին: Դպրոցի  տնօրեն Ռուզաննա Կոստանյանը armlur.am-ի հետ զրույցում վստահեցրեց , որ այսօրվա երիտասարդները ունեն  շատ առավելություններ. “Համաձայն չեմ այն  կարծիքի հետ, որ այսօրվա երիտասարդները վատ են :Մեր ներկայիս երիտասարդությունը ունի շատ առավելություններ`ազնիվ են, նպատակասլաց: Մաղթում եմ, որ ապագայում լինեն լավ մարդիկ, իրենց ընտանիքին և հայրենիքին արժանի զավակներ : Եթե լինելու են մեր կյանքում հրաժեշտի պահեր թող որ լինեն այսպիսի հրաժեշտի  պահեր,- նշեց դպրոցի տնօրենը:Հայոց Լեզվի ուսուցչուհին,  թեև շատ հուզված էր ,բայց միայն մի ցանկություն ուներ, որ մի քիչ շատ սովորեն :




Լրահոս