Բոլորը երազում են օլիգարխի հետ լավ լինել. Հրանտ Բագրատյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը գոհ չէ 2015թ. պետական բյուջեի նախագծից: Նա խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե բյուջեն սոցիալական են անվանել, քանի որ այնքան է փոքրացրել, որ մնացել են միայն աշխատավարձի ծախսերը:

«Երբ հարց ես տալիս՝ ինչի՞ հաշվին պետք է ՀՆԱ-ն աճի, ո՞ր ներդրումների հաշվին, դուք տենց թուղթ չունեք բյուջեում, ներդրումներ չկան։ Բյուջեն ասվում է սոցիալական, սոցիալական է, որովհետև էնքան եք փոքրացրել բյուջեն, որ մնացել են մենակ աշխատավարձի ծախսերը»,- ընդգծեց նա:

«Մենք արդեն տապալվում ենք մեր ստեղծած մեծ ու խոշորի… մեր օլիգարխները հենց իրենց բիզնեսներում այլ պերսպեկտիվաներ չեն տեսնում, մենք շատ վատ տնտեսական ցիկլի մեջ ենք»,- հավելեց նա:

Նրա խոսքով, բոլորը երազում են կամ բիզնեսմեն դառնալ, կամ մի օլիգարխի հետ լավ լինել.«Գնան, աշխատավարձ ստանան»: Բագրատյանը հստակեցրեց, որ բյուջեն կարդում է՝ փորձելով հասկանալ վերջինիս տնտեսական քաղաքականությունը, սակայն դա այդպես էլ հասկանալի չէ:




Լրահոս