Նոյեմբերի 15-ը համարվում է կաթնային կոկտեյլի օրը: Ներկայացնենք կոկտեյլի հետ կապված մի քանի պատմություն և բաղադրատոմս:
Հոլիվուդյան The Powder Room բարն իր հայտնի հաճախորդներին առաջարկում է աշխարհում ամենաթանկարժեք կոկտեյլներից մեկը՝ The Velvet Goldmine-ը: Դրա հստակ բաղադրատոմսը գաղտնի է պահվում: Պապարացիներին հաջողվել է միայն պարզել, որ կաթնային կոկտեյլը բելգիական շոկոլադով և ուտելի ոսկով է պատրաստվում:
Բաժակի հատակին անակնկալ է դրված՝ Swarovski բյուրեղով Nirvana Montana մատանի:
Կոկտեյլի հեղինակ Ադրիան Բիգսը պատմել է, որ այս բաղադրատոմսը մտածել է հատուկ իրադարձությունների համար:
Կաթնային կոկտեյլ` պաղպաղակով և մեղրով
Բաղադրությունը՝
Ջուր-125 մլ, մեղր-3 ճաշի գդալ, պաղպաղակ-250 գրամ, սուրճ-1 թեյի գդլ, կաթ-1 թեյի գդալ:
Պատրաստման եղանակը՝
Պաղպաղակը խորանարդիկներով կտրատել և թողնել հալի: Մեղր հալեցնել, արևելյան սուրճ պատրաստել: Լցնել կաթը, մեղրը, պաղպաղակը և սուրճը:
Կաթնային կոկտեյլ՝ բանանով
Բաղադրություն
Բանան՝ 1 հատ, կաթ՝ 200 մլ., պլոմբիր տեսակի պաղպաղակ՝ 150 գր.
Պատրաստման եղանակը
Բլենդերի մեջ դնել հասած, կեղեվազերծ արված բանանը, վրան լցնել սառը կաթ և լավ հարել: Այնուհետև ավելացնել պաղպաղակը և նորից հարել: Մատուցել թափանցիկ բաժակներով, զարդարել հատապտուղներով, դարչինի և շոկոլադի փոշիով կամ նուշի տերևիկներով:
Կաթնային կոկտեյլ, որը չի վնասի ձեր կազմվածքը
Բաղադրությունը
1 ճ. գ. ցածր կալորիականությամբ վանիլային պաղպաղակ, սև հաղարջի, ելակի ու մորու մեկական հատապտուղ, 100 մլ ցածր յուղայնությամբ կաթ, 1 ճ. գ. վանիլային սպիտակուցային փոշի, 3 հատ սառույցի կտոր
Պատրաստման եղանակը
Բացի հատապտուղներից, բոլորը խառնեք էլեկտրական հարիչով։ Ստացված կոկտեյլը զարդարեք հատապտուղներով։