Դավիդ դե Խեան հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեան հրաժարվել է նոր պայմանագիր ստորագրել անգլիական ակումբի հետ, հայտնում է Metro-ն:

Դարպասապահը վերջանականապես հաստատել է, որ ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», որն էլ հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով: Նախկինում տեղեկություններ էին շրջանառվում, թե անգլիական ակումբը ցանկանում է կրկնապատել 23-ամյա դարպասապահի աշխատավարձը, որպեսզի կարողանան երկարաձգել պայմանագիրը:

Գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2016թ.-ին:




Լրահոս