Թմրանյութ է ներարկվել ոտքի աճուկային հատվածից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 14-ին, ժամը 18.00-ին, «շտապօգնության» կայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոտքի վնասվածքով տանը բուժօգնություն են ցուցաբերել 1991 թ. ծնված Գագիկ Ս.-ին:

Գագիկ Ս.-ն բացատրություն է տվել, որ նոյեմբերի 13-ին, ժամը 15.00-ին, տանը դեղահաբից և բենզինի խառնուրդից իր անձնական օգտագործման համար պատրաստել է թմրամիջոց և աճուկային հատվածից ներարկել ինքն իրեն, ինչի հետևանքով վատ է զգացել և դիմել «շտապօգնության» ծառայություն:

Նշանակվել են դատաբժշկական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս