ՍԴ -ում շարունակվում է ՀԱԿ-ի դիմումի քննությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սահմանադրական դատարանն, այսօր` մայիսի 30-ին, շարունակեց “Հայ ազգային կոնգրես” կուսակցությունների դաշինքի դիմումի քննության դատական նիստը:
Նիստին ներկա են ՀԱԿ դաշինքի կողմից` փաստաբան Վահե Գրիգորյանը եւ պատասխանող կողմը ողջ կազմով` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը եւ իրավաբանական վարչության դիմումների, փաստաթղթերի հաշվառման բաժնի պետ Նունե Կարապետյանը: Այսօրվա դատական նիստին կողմերը հանդես կգան եզրափակիչ խոսքով: Նախատեսվում է, որ ՍԴ-ն կհրապարակի նաեւ իր վճիռը:




Լրահոս