Նոյեմբերի 18-ին, ժամը 17.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցի թիվ 58 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (14-ամյա աղջիկ) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Ռ. Խ.-ի բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին անգիտակից վիճակում հայտնաբերել Կ. Խ.-ին (ծնվ. 2000թ.), ում հրշեջ-փրկարարները թունավորաման նախանշաններով տեղափոխել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: