ԵԱՀԿ-ի տված գնահատականները բավարար չեն. Կորյուն Նահապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում է միայն հնարավոր  Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը, ինչը, սակայն, Ադրբեջանն իր սադրիչ գործողություններով փորձ է անում տապալել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը:

«Հասկանում եմ հանրության տարբեր շերտերի գնահատականները ԵԱՀԿ առաքելության և բանակցային այս ձևաչափի հետ կապված, բայց կարծում եմ՝ մենք, ՀՀ իշխանությունները հետամուտ կլինեն, որպեսզի ողբերգական այս ցավալի միջադեպի հետ կապված պատշաճ հետաքննություն իրականացվի»,- ընդգծեց Նահապետյանը:

Նա նշեց, որ ԵԱՀԿ-ի կողմից տրված գնահատականները բավարար չեն, սակայն նկատեց, որ դա չի նշանակում, թե  հայկական կողմն ակնկալիքներ չունի միջազգային հանրությունից:




Լրահոս