Վրաստանի Ռուսթավի քաղաքում 16-ամյա մի աղջնակ, մերժված սիրո պատճառով որոշել է ինքնասպան լինել: Նա բարձրացել է 9 հարկանի բնակելի շենքի տանիք և նետել իրեն, գրում է GHN-ը: Խիստ ծանր վիճակում նրան տեղափոխել են Թբիլիսիի Իաշվիլիի հիվանդանոց: Բժիշկները ենթադրում են, որ աղջկա կյանքը փրկելու համար նրանք ստիպված կլինեն անդամահատել նրա ոտքը: Ոստիկանության տվյալներով` ինքնասպանության հիմնական պատճառ է հանդիսացել բջջային հաղորդագրությունը, որտեղ աղջկա ընկերը խոստովանել է, որ այլևս նրան չի սիրում:
9 հարկից նետված աղջիկը ողջ է մնացել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ