ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից ստացված գրություններում բարձրացված խնդիրները վեր հանելու, դրանց քննարկման արդյունքում տրված պատասխանների լիարժեքությունն ու իրավաչափությունը պարզելու նպատակով։
Աշխատանքային խմբի հանձնարարվել է ուսումնասիրել և ամփոփել 2014 թվականի տասն ամիսների ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից ստացված գրություններում բարձրացված հարցերի շրջանակը, դրանց քննարկման արդյունքներում տրված պատասխանների լիարժեքությունն ու իրավաչափությունը:
Հինգ հոգուց բաղկացած աշխատանքային խումբը մինչև 2014 թվականի դեկտեմբերի 15-ը պետք է ներկայացնի հաշվետվություն՝ կատարված աշխատանքների վերաբերյալ։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին