Ինչպես արդեն armlur.am-ն էր տեղեկացրել, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության:
Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով այսօր Քանաքեռի զորամասում մասնակցել է Հետախույզի օրվան նվիրված տոնական միջոցառմանը, լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ռազմական գործողություններն ու խոսել հետագա քայլերի մասին:
Մանրամասն՝ 1in.am-ի տեսանյութում.