Ամանորի նախաշեմին մեծ ծավալի կեղծ թղթադրամներ են «լցվում» շուկա. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մայրաքաղաքի ավտոբուսների և երթուղայինների վարորդները նախատոնական այս շրջանում խուսափում են ուղևորից վերցնել հինգ կամ տասը հազար դրամանոցներ։ Եվ այդպես է ամեն տարեվերջին: Այս մասին մեր թղթակցին պատմել է վարորդներից մեկը: Նա դա պատճառաբանել է նրանով, որ Ամանորի նախաշեմին, երբ մեծ ծավալի առևտուր է լինում, շուկա մեծ ծավալի կեղծ թղթադրամներ են «լցվում», հատկապես խոշոր 5 և 10 հազար դրամանոցներ: Նախօրեին մեծ թղթադրամից հրաժարվելու նման դեպք է տեղի ունեցել թիվ 10 երթուղայինում: «Ավելի լավ է ես 100 դրամը չստանամ, քան ֆալշ փողի դիմաց 9900 դրամ մանր վերադարձնեմ»,- «ՀԺ»-ի թղթակցին պարզաբանել է երթուղայինի վարորդը»։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հերքել են, որ դրամանենգության դեպքերը կոնկրետ Ամանորից առաջ ավելանում են»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս