Երեվանյան լճի մոտից թմրամոլի են բերման ենթարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 5-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները Երեւան քաղաքի Երեւանյան լճի մոտակայքից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 30-ամյա մի տղամարդու, որի խուզարկությամբ հայտնաբերվել է 5 մլ ներարկիչ` 4 մլ դեղին գույնի հեղուկով: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ բերման ենթարկվածի հայտարարությամբ` հեղուկը պատրաստել էր անձնական օգտագործման համար: Հայտնաբերված հեղուկն ուղարկվել է փորձաքննության, կտարվում է հետաքննություն:




Լրահոս