Լարս ֆոն Տրիերը չի կարողանում ստեղծագործել առանց թմրամիջոցների և ալկոհոլի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Տրիերը խոստովանել է, որ այն բանից հետո, երբ անցել է սթափ ապրելակերպի, այլևս չի կարողանում ստեղծագործել:

«Ես չգիտեմ` կկարողանամ արդյոք նոր ֆիլմեր նկարահանել, և դա ինձ անհանգստացնում է, – ասել է նա դանիական Politiken թերթին:

Ռեժիսորի խոսքով, նրա բոլոր ֆիլմերը՝ բացառությամբ վերջին՝ «Նիմֆամանուհի» ֆիլմի, ստեղծվել են թմրանյութերի և ալկոհոլի ազդեցության տակ: Օրինակ` «Դոգվիլիի» սցենարը նա գրել է 12 օր անընդմեջ թմրանյութերի ազդեցության տակ գտնվելիս: Իսկ «Նիմֆոմանուհու» համար նրանից 18 ամիս է պահանջվել:

Արդեն 90 օր է` ռեժիսորը ոչ մի հոգեմետ միջոց չի օգտագործել և ամեն օր գնացել է անանուն հարբեցողների հանդիպումներին:

Ռեժիսորը շատ հազվադեպ է հարցազրույց տալիս 2011թ.-ին Կաննում տեղի ունեցած սկանդալից հետո: Այն ժամանակ Լարսը ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ հասկանում է Հիտլերին:




Լրահոս