ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի մոտ անցկացվող քաղաքացիների ընդունելության համար նախապես ինչպես են գրանցվում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նախարարի մոտ անցկացվող քաղաքացիների ընդունելությունը կազմակերպում է հասարակայնության հետ կապերի բաժինը, որը կատարում է.
ա) քաղաքացիների նախնական գրանցում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով, անձամբ),
բ) մինչեւ ընդունելությունն ապահովում է ուղղորդող թերթիկի լրացումը՝ ըստ սահմանված ձեւաթղթի (ձեւաթուղթ 2):
Նախարարի մոտ անցկացվող քաղաքացիների ընդունելությանը մասնակցում են հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետը, հասարակայնության հետ կապերի բաժնի պետը, անհրաժեշտաբար նաեւ՝ բովանդակային վարչությունների պետերը:
եւ տեղեկատվության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Արմեն Աշոտյանը, ինչպես հայտնի է, առավել հասանելի է Facebook սոցիալական ցանցում: Նրանք, ովքեր համացանցից օգտվելու հնարավորություն ունեն, կարող են կենդանի շփումը վիրտուալով փոխարինել: Որքան հայտնի է, կրթության նախարարը նշված սոցցանցում քաղաքացիների հարցերը նույնպես անպատասխան չի թողնում: