Ավելի քան 2 հազար բրազիլական զույգ է պսակադրվել Ռիո դե Ժանեյրոյի սպորտի պալատում: Այդ հարսանիքը դարձել է ամենազանգվածայինը քաղաքի ողջ պատմության մեջ:
Տեղական իշխանությունները ամեն տարի ֆինանսավորում են այդ միջոցառումը, որի հիմնական նպատակն է աջակցել ցածր եկամուտ ունեցող նորապսակներին, որոնք չեն կարողանում իրենց թույլ տալ ճոխ միջոցառումներ կազմակերպել:
Նորապսակներից շատերը արդեն երկար տարիների ընթացքում համատեղ էին բնակվում:
Նորապսակների և նրանց հյուրերի համար Ռիոյի իշխանությունները հատուկ արտոնյալ տրանսպորտ են տրամադրել:
Ընդհանուր առմամբ՝ տոնական արարողությանը մասնակցել է 12 հազար մարդ. հայտնում է BBC-ն: