Հայկական գամփռը՝ ոսկե մեդալակիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայկական “Գամփռ գելխեղդ” շնատեսակը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում 167 երկրների մեջ գրավել է առաջին տեղը` շների ցուցահանդեսի ժամանակ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի կինոլոգիական միության նախագահ Վիոլետա Գրիգորյանը: “Մենք կարողացանք այդքան շների մեջ տանել այդ մեդալները և հաղթանակ ապահովել: Դա նրանից է, որ մենք ունենք Աստծո շնորհ, ունենք հավատ, և հավատով էինք գնացել` մի քանի մեքենաներով, դրոշներով, տարել էինք մեր ավանդական կոնյակն ու գինին, իսկ Վրաստանում մեզ արդեն մեծ շուքով դիմավորել են մեր հարևանները”,-ասաց Վ. Գրիգորյանը: Վերջինս նշեց, որ գամփռի պահպանման համար ստեղծվել է հատուկ շնաբուծարան, որտեղ ճիշտ խաչասերումներ են կատարվում, որպեսզի շնատեսակը հանկարծ չկորի: Նշենք, որ վերջին մրցաշարի արդյունքում Հայաստանի շները գրավելով առաջին հորիզոնականնեիրը, տարբեր նոմինացիաներից ստացել են 6 ոսկե մեդալ և մեկ գավաթ:




Լրահոս