Երգչուհի Լայանան եւ իր սիրելին՝ Ռոլանդ Պողոսյանը, մեկ տարվա համատեղ կյանքից հետո՝ հունիսի 2-ին, ամուսնացան: Իրար ճանաչում էին 2008 թվականից, 2011-ից էլ սկսել են համատեղ ապրել: Ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ զույգն արդեն մեկ տարի է՝ միասին է ապրում, սակայն հարսի զգեստ ու խնջույք չէր եղել: Հարսանիքն ուրախ է անցել, հայկական երաժշտության ներքո: Իսկ մեզ հայտնի մարդկանցից էլ հրավիրված են եղել Ռիչարդ Մադլենյանը, Էրիկը, Միշոն, Լուսինե Աղաբեկյանը եւ այլոք: Զույգն իր մեղրամիսը հավանաբար կանցկացնի Իսպանիայում:
ԱՄՈՒՍՆԱՑԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ