Այսօր ավստրիացի նշանավոր երգահան Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի մահվան օրն է։ Իր կյանքի ընթացքում գրել է 600-ից ավելի ստեղծագործություն։
Մոցարտը գրել է 20 դաշնամուրային սոնատ։ Նա հանդիսանում է նոր տիպի սոնատի հիմնադիր։ Իր սոնատներում Մոցարտը օգտագործել է դարին բնորոշ տեխնիկական բոլոր հայտնագործությունները։
Մոցարտը գրել է 41 սիմֆոնիա։ Հատկապես տարածված ու սիրված են նրա վերջին 3 սիմֆոնիաները։ Դրանցում նա օգտագործել է սիմֆոնիայի լավագույն գծերը։ Այս ստեղծագործությունները նախատեսված են եղել 1 երեկոյի ընթացքում կատարելու համար։