Դմիտրի Մեդվեդեվը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորական ուղերձ է հղել Տիգրան Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
 Հարգելի Sիգրան Սուրենի
 Անկեղծորեն երախտապարտ եմ Ձեզ ջերմ շնորհավորանքների համար՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Իմ կողմից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:
Կիսում եմ Ռուսաստանը և Հայաստանը միավորող բարեկամական հարաբերությունները, ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային հարաբերությունները շարունակաբար զարգացնելու Ձեր տրամադրվածությունը: Համոզված եմ, որ ռուս-հայկական համագործակցության ողջ համալիրի ընդլայնումը և համատեղ տնտեսական ու ներդրումային նախագծերի առաջմղումը համապատասխանում են մեր երկրների ժողովուրդների արմատական շահերին:
Ուրախ էի հանդիպել Ձեզ Աշգաբադում: Կարևոր է ապահովել երկկողմ փոխգործակցության ոլորտում առկա գործնական հարցերի շուրջ պայմանավորվածությունների հստակ իրականացումը:Մաղթում եմ Ձեզ, հարգարժան Տիգրան Սուրենի, քաջառողջություն և հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ:   
 




Լրահոս