ՀԻՎԱՆԴԱՆՈՑԸ ՓԱԿԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրազեկ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի-Վարդենիս ճանապարհին գտնվող «Բի-Բի-Ջի» բժշկական կենտրոնը փակվել է: Այնտեղ գիշերը կարելի է տեսնել միայն բժշկական կենտրոնի պահակին: Տեղեկացնենք, որ հիվանդանոցը մասնավոր է եւ արտոնագրված առողջապահության նախարարության կողմից ու ծառայում էր ոչ միայն Մարտունու, այլեւ Վարդենիսի բնակչությանը, քանի որ Վարդենիսում, բացի զինվորական հոսպիտալից, հիվանդանոց՝ որպես այդպիսին, գոյություն չունի:
«Ժողովուրդ»-ը զրուցեց «Բի-Բի-Ջի» բժշկական կենտրոնի տնօրեն Լեւոն Սիմոնյանի հետ, որը հաստատեց մեր տեղեկությունը` բացատրելով. «Արդեն լիովին փակել ենք հիվանդանոցը, որի պատճառը ֆինանսական ճգնաժամն է»: Թե ինչ ասել է ֆինանսական ճգնաժամ կամ ինչու չկարողացավ նորակառույց բուժհաստատությունը «գոյատեւել», կմանրամասնենք մեր առաջիկա համարում:




Լրահոս