Ձորաղբյուր համայնքում մասսայական ծառահատումնե՞ր են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն` Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի անտառտնտեսությունում իրականացվում են մասսայական ծառահատումներ գյուղացիների կողմից: Պատճառը ձմեռվա ամիսներին վառելիք չունենալն է: Գյուղապետը տեղյակ է, որ կատարվում են ծառահատումներ, սակայն ոչինչ չի ձեռնարկում այդ ամենը կանխելու համար:

Համայնքի ղեկավար Արայիկ Մուքայելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք նման ինֆորմացիա չունեն:

«Մենք սկի նորմալ անտառտնտեսություն էլ չունենք, իսկ եթե խոսքը մեր վարչական շրջանում գտնվող հարակից անտառի մասին է, ասեմ, որ այդտեղ նման բան չի իրականացվում: Կարող եք գնալ և ինքներդ համոզվել: Վերևի սարի մասին եք ասում երևի, բայց այնտեղ ծառահատումներ չեն արվում»,- նշեց Ա. Մուքայելյանը:




Լրահոս