Նելսոն Ոսկանյանի գործով նախաքննությունն ավարտվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը Քննչական կոմիտեից տեղեկանում է, որ Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Այսպես, ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գորիսի նախկին քաղաքապետ Ն.Ոսկանյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ն.Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ յոթ դրվագով, և ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նրա մասով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 2014թ. դեկտեմբերի 13-ին ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, օգտագործելու նպատակով պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելու, պաշտոնեական կեղծիք կատարելու համար 7 անձի նկատմամբ 2014թ. դեկտեմբերի 11-ին որոշում է կայացվել՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:




Լրահոս