1921 թվականի դեկտեմբերի 18-ին է ծնվել ռուս ականավոր դերասան, հաղորդավար, Հայրենական մեծ պատերազմի վետերան, ԽՍՀ ժողովրդական արտիստ Յուրի Վլադիմիրովիչ Նիկուլինը։
1925 թվականին դերասանի ընտանիքը տեղափոխվում է Մոսկվա։ 1939 թվականի նոյեմբերի 8-ին Նիկուլինը զորակոչվել է Կարմիր բանակ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կռվել է Լենինգրադում, մինչև 1943 թվականը։ 1943 թվականի գարնանը հիվանդանում է թոքերի բորբոքումով և տեղափոխվում Լենինգրադի հիվանդանոց, բայց դուրսգրումից անմիջապես հետո, Լենինգրադի օդային հարձակման ժամանակ, վիրավորվում է։
60 տարեկանում Նիկուլինը դադարեց ելույթ ունենալ և գլխավոր ռեժիսորի պաշտոն զբաղեցրեց Ցվետնոյ Բուլվարի կրկեսում։ 1982 թվականից դարձավ կրկեսի տնօրեն։ Նրա օրոք կրկեսը հիմնովին վերակառուցվեց, իսկ բացումն տեղի ունեցավ 1989 թվականին։ Վերանորոգումը տևեց ընդամենը 4 տարի։
Յուրի Վլադիմիրովիչը աշխատեց կրկեսում շուրջ 50 տարի։ Նա նաև «Կայծ» թերթի խմբագրական խորհրդի անդամ էր։
Նիկուլինը խաղացել է «Կիթառով աղջիկը», «Չենթարկվողը», «Մարդը ոչ մի տեղից», «Իմ ուրիշ Կալկան» և այլ ֆիլմերում:
Յուրի Նիկուլինը մահացել է 1997 թվականի օգոստոսի 21-ին: