Ճապոնիայի հյուսիս-արեւելքով անցած ավերիչ թայֆունի պատճառով մեկ մարդ զոհվել է, 14-ը` վիրավորվել, 16-ամյա մի աղջիկ էլ համարվում է անհետ կորած:
Այն ավերել է 100 տուն, 300 հազար շինություն հոսանքազրկվել է: Դադարեցվել է տրանսպորտի եւ կապի աշխատանքը: Երկրի օդերեւութաբանական ծառայությունից հայտնում են, որ Ճապոնիայի վրա մեկ այլ` “Թալիմ” թայֆուն եւս պատրաստվում է գրոհել: