WBC վարկածով աշխարհի չեմպիոն Ադոնիս Ստիվենսոնը (մինչև 79.4 կգ) մենամարտի 5-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել իր ռուս մրցակից Դմիտրի Սուխոտսկիյին:
Հանգիստ և սուր պահերից զուրկ առաջին ռաունդից հետո Ստիվենսոնն իր համար հարմար ռիթմ ընտրեց և սկսեց գրոհել մրցակցի ուղղությամբ: Արդեն երկրորդ ռաունդում մրցավարը Սուխոտսկիի վայր ընկները նոկդաուն հաշվեց, իսկ ռուս մարզիկը շատ չվիճեց որոշման պատճառով:
Մյուս ռաունդներում ռուս բռնցքամարտիկը փորձում էր ձախ հարվածներով լարվածություն առաջացնել, սակայն դա այդքան էլ չէր հաջողվում: Ի վերջո, հինգերորդ ռաունդում Ստիվենսոնին հաջողվեց Սուխոտսկիին նոկաուտի ենթարկել: