ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանն առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանին ներկայացրել է նախարարության աշխատակիցներին: Արարողությանը ներկա չի եղել արդեն նախկին նախարար Հարություն Քուշկյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, թե ինքը տեղյակ է, որ Քուշկյանը ներկա չի լինելու, ավելին, ինքն է թույլատրել նրան բացակայել: «Հանձնընդունելության» արարողությանը ներկա չի եղել նաեւ Հարություն Քուշկյանի մամլո խոսնակ Շուշան Հունանյանը, որը, ըստ ամենայնի, այլեւս չի աշխատելու նախարարությունում: Հունանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այժմ արձակուրդի մեջ է:




Լրահոս