Վիկտոր Նիկոլաևիչ Բելանը (ծածկանունը Դիմա Բիլան) ծնվել է 1981թ. դեկտեմբերի 24-ին։ Նրա մանկությունն անցել է Կառաչաևո-Չեռկեսիայում, և երբ Դիման դարձավ մեկ տարեկան, նրա ամբողջ ընտանիքը, կազմված չորս անդամից, տեղափոխվեց Նաբերեժնիյե Չելնի քաղաք, որը գտնվում է Թաթարստանում։ Վեց տարեկանում Դիմայի ընտանիքը նորից տեղափոխվեց, բայց այս անգամ դեպի Կաբարդինո-Բալկարիա, որտեղ Դիման և նրա քույրը հաճախեցին դպրոց։ Դիմայի մոտ երաժշտական ընդունակությունները եղել են վաղուց։ Դպրոցում նա մասնակցել է տարբեր մշակութային-հասարակական միջոցառումների։
Կարդում էր բանաստեղծություններ, երգում էր տարբեր երգեր։ Հինգ տարեկան հասակում տղան մասնակցում է երաժշտական դպրոցի ընդունելության քննություններին։ Նրան միանգամից ընդունում են դպրոցի ակորդիոնի բաժին և շուտով դառնում է դպրոցի երգչախմբի մենակատար։ Այնուհետև տեղի են ունենում մանկական մրցույթներ, փառատոններ և համերգներ։ Տասներորդ դասարանում սովորելիս Դիման առաջին անգամ գալիս է Մոսկվա՝ Չունգա-Չանգա փառատոնին մասնակցելու համար։ Այդ փառատոնը լեցուն էր էմոցիաներով, հուզմունքով, զվարճություններով և այլն։
Դիման դիպլոմ ստացավ հենց Իոսիֆ Կոբզոնից, և այնուհետև նա վերադարձավ տուն։ Միջնակարգ ու երաժշտական դպրոցներն ավարտելուց հետո երգիչը նորից եկավ Մոսկվա, որպեսզի ընդունվի Գնեսինի անվան երաժշտական հաստատությունը։ Նրան հաջողվեց ընդունվել և նա սկսեց սովորել վոկալի բաժնում։ Ապագա ուսանող Բիլանը գիշերը՝ ուսմանը զուգահեռ, աշխատում է խանութում։ Երրորդ կուրսում սովորելիս Բիլանը սկսում է հաճախել երեկույթների (այդ ժամանակ նա արդեն ուներ երգերի որոշ պաշար, որոնք հենց ինքն էր գրել) և այդպիսի միջոցառումներից մեկի ժամանակ էլ Դիման ծանոթանում է շատ ճանաչված պրոդյուսեր Յուրի Այզենշպիսի հետ, որի ուշադրությունը Դիման միանգամից գրավում է։
Բիլանը և Այզենշպիսը անում են «Մալիշ» երգի փորձնական ձայնագրումը (այդ երգի հեղինակն էր Իլյա Զուդինը)։ «Փորձնական գնդակը» հաջող էր և շուտով Բիլանը և Այզենշպիսը սկսում են աշխատել Բիլանի առաջին ալբոմի վրա։ Հենց այդ ժամանակ է պրոդյուսերը նրան խորհուրդ տալիս փոխել իր իսկական անունը և դնել Դիմա Բիլան։ Առաջին երգը, որ հայտնվեց հեռուստաընկերություններում և ռադիոկայաններում, դա «Бум» երգն էր՝ 2002 թ.։ Հենց այդ թվականի ամռանը Դիմա Բիլանը մասնակցեց Յուրմալայում ընթացող երիտասարդ երգիչների «Юрмала» մրցույթին, որտեղ նա զբաղեցրեց չորրորդ տեղը։
Դրանից հետո հաջորդում են նոր հիթեր՝ «Ночной хулиган», «Ты, только ты», «Я так люблю тебя» և ա յլն։ Կարելի է ասել, որ Բիլանի հենց առաջին տեսահոլովակը՝ «Ночной хулиган», ցնցեց բոլորին և Բիլանի երկրպագուների բանակը շատացավ ողջ Ռուսաստանում։ 2003 թ երգիչը ավարտեց Գնեսինի անվան երաժշտական հաստատությունը և ընդունվեց թատերական արվեստի պետական ինստիտուտ՝ միանգամից երկրորդ դերասանական կուրս։ 2003 թ. հոկտեմբերի 31-ին թողարկվում է Բիլանի դեբյուտային «Ночной хулиган» ալբոմը։ 2005 թ. Բիլանը մասնակցում է Եվրոտեսիլի ընտրական փուլին, սակայն չի հաղթում։
Բիլանի համար «մխիթարանք» է դառնում «Ոսկե գրամոֆոն»-ը և Առաջին ալիքի «Գրան Պրի»-ն։ 2005 թ. սեպտեմբերի 21-ին հանկարծամահ է լինում Յուրի Այզենշպիսը և Դիմա Բիլանի հետագա կարիերան վտանգի տակ է հայտնվում։ Այզենշպիսի ժառանգները հրաժարվում են Բիլանին որևէ դրամական աջակցություն ցույց տալ։ Ինչպես հետագայում Բիլանը խոստովանել է, այդ ժամանակ նա չէր ուզում թողարկել ալբոմներ, նրա համար անիմաստ էր դարձել իր՝ երգչի կարիերան։ Սակայն այդ ամենով հանդերձ նրա տեսահոլովակները շատ հանրաճանաչ էին և բոլորն էլ շարունակում էին երկրպագել նրան։
Հայտնի չէ, թե ինչ կարող էր պատահել երգչի հետ, եթե չլիներ բիզնեսմեն Վիկտոր Բատուրինը։ Նա է հովանավորում երգչին, ինչպես նաև երգչի կարիերայի զարգացմանն է նպաստում Բատուրինի կինը՝ Յանա Ռուդկովսկայան։ 2006 թ. Դիմա Բիլանը մասնակցում է Եվրոտեսիլին, որտեղ զբաղեցնում է պատվավոր երկրորդ հորիզոնականը։ Այդ հաղթանակը նա նվիրում է Յուրի Այզենշպիսին։ Հենց այդ ժամանակ՝ Յանա Ռուդովսկայայի օգնությամբ Բիլանը պայմանագիր է կնքում Ամերիկայի առաջատար օպերատոր Թիմբերլենդի հետ, որն էլ զբաղվում է Բիլանի կարիերայով և նրանք միասին թողարկում են ալբոմ՝ անգլերեն լեզվով։
Այդ ժամանակ Վիկտոր Բատուրինը Բիլանին հայտնում է այն մասին, որ նա շատ է տարվում հիփ-հոփ-ով ՝ մոռանալով ազգայինը։ Ի դեպ, այդ ժամանակ Բատուրինի և կնոջ հարաբերություններն արդեն լարված էին։ 2007 թ. Բիլանը MTV-ով թողարկում է սեփական ռեալիթի շոուն՝«Ուղիղ եթեր Բիլանի հետ», որը շատ հաջողությամբ է թողարկվում Ամերիկայում։ 2008 թ. Դիմա Բիլանը հրաշալի ձևով հանդես եկավ Լոնդոնում՝ Թրաֆալգարյան հրապարակում, որտեղ անցկացվում էր «Русская зима» փառատոնը ։ Այդ ժամանակ Բատուրինը և Ռուդովսկայան որոշում են ամուսնալուծվել, սակայն երկուսն էլ գնում են դեպի Բիլանը։
Բազմաթիվ վեճեր են տեղի ունենում, սակայն այս ամենը լավ վերջաբան է ունենում։ Բիլանը մնում է նրանց մոտ, իսկ Յանա Ռուդովսկայան նորից զբաղվում է Բիլանի կարիերայով։ 2008 թ. մայիսի 24-ին Դիմա Բիլանը նորից մասնակցում է Եվրատեսիլին և զբաղեցնում առաջին տեղը։ 2008 թ. ամռանը Բիլանը թողարկում է իր նոր ալբոմը՝ «Против правил» վերնագրով։ Աուդիոսկավառակը թողարկվում է երկու տարբերակով։ CD՝ բուկլետով և ալբոմը՝ լյուքս ձևավորմամբ։ Ինչպես նաև DVD՝ չորս տեսահոլովակովևֆոտոսեսիաներով։