Լևոն Հայրապետյանը «Բաշնեֆտի» գործով կալանքի տակ գտնվող միակ մարդն է մնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է դարձել Комерсант-ին, Հետաքննչական կոմիտեն հանել է ԱՖԿ «Սիստեմայի» տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովի վրայից վերջին սահմանափակումները:

Գործարարին է վերադարձվել իր արտասահմանյան անձնագիրն ու այժմ նա կարող է ամանօրյա տոներին դուրս գալ երկրից: Չնայած անձնագիրը վերադարձնելուն՝ Եվտուշենկովի հանդեպ քրեական հետապնդման դադարեցումը կձևակերպվի միայն հաջորդ տարեսկզբին:

Հիշեցնենք` նույն գործով է անցնում նաև հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը: Չնայած վերջինիս առողջական վատ վիճակին՝ դեկտեմբերի 10-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը 4 ամսով՝ մինչ 2015 թ. ապրիլի 19-ը, երկարաձգել է ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանի՝ տնային կալանքի տակ մնալու ժամկետը:

Այսպիսով՝ Եվտուշենկովի հանդեպ տեղաշարժման սահմանափակումները հանելուց հետո Լևոն Հայրապետյանը «Բաշնեֆտի» գործով կալանքի տակ գտնվող միակ մարդն է մնում:




Լրահոս