Բենզինի գները նվազել են. ինչ է արձանագրվել դիտարկման արդյունքում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դրամի կտրուկ արժեզրկումը լուրջ ազդեցություն է թողել ապրանքների գների մակարդակի վրա, սակայն փոխարժեքի կայունացումից հետո դրանց գները մեծ չափով իջել են»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

Վերջինս նշեց, որ ուսումնասիրել են խոշոր ընկերությունները, որոնք զբաղվում են շաքարավազի, կարագի, ալյուրի, ձեթի, կաթնամթերքի, ձվի, բենզինի արտադրությամբ և վաճառքով:

«Մեր հանձնաժողովը մոնիթորինգ է իրականացնում Երևան քաղաքի խոշոր սուպերմարկետներում, իսկ մնացած ապրանքային շուկայի մասով՝ լինի ընկույզ, մսամթերք, խնձոր, այսինքն՝ որտեղ բազմաթիվ տնտեսվարողներ են գործունեություն իրականացնում, ու շուկան մրցակցային է, մեր հանձնաժողովը գների վերահսկման կամ կարգավորման գործառույթ չունի», – ասաց նա:

Անդրադառնալով բենզինին՝ ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ ՀՀ շուկայում բենզինի գները սեպտեմբերից սկսած պարբերաբար նվազել են՝ 470 դրամից նոյեմբերի կեսերին հասնելով 440 դրամի, և խոսքը ռեգուլյար տեսակին է վերաբերւմ:

«Նոյեմբերի կեսերին 440-ից բարձրացել է ու դարձել է 470 դրամ, այսինքն՝ 6 տոկոսի չափով բարձրացել է: Եթե փոխարժեքի խնդիրը չլիներ, բենզինի գների նվազումը կլիներ շարունակական»:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս