ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած «Երկրապահ» կամավորականների միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանն օրերս կարգադրել է իր աշխատասենյակ բերել մի քանի ուշագրավ իրեր: Հրահանգից հետո խորհրդարանի նրա աշխատասենյակ են տարվել գազօջախ, գազի բալոն, տանկի մարտկոց եւ այլ նման իրեր: Հավանաբար գեներալն արտակարգ զարգացումներ է կանխատեսում խորհրդարանում՝ էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների տեսքով, դրա համար տանկի մարտկոցի անհրաժեշտություն է առաջացել: Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ սեւ օբսիդիանից սառնարան էր իր աշխատասենյակ տարել: Ի դեպ, գեներալ Մանվելը շարունակում է լինել խորհրդարանի ամենաազդեցիկ պատգամավորներից մեկը, որի հետ «քաշվում» են զրուցել անգամ նրա շատ ու շատ գործընկերներ:




Լրահոս