«Շարմ հոլդինգ»-ը ներկայացնում է նոր արկածային կինոկատակերգություն` «Սիրո պոկեր» աշխատանքային վերնագրով: «Պահանջվում է միլիոնատեր» եւ «Փեսացուն կրկեսից» ֆիլմերի ստեղծագործական ու պրոդյուսերական թիմերը կրկին համախմբվել են նոր կինոնախագծի շուրջ: Ֆիլմի սցենարն արդեն պատրաստ է, ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, նկարահանումը կմեկնարկի մոտ օրերս: Նկարահանման աշխարհագրությունը կընդգրկի ոչ միայն Հայաստանը, այլեւ Վրաստանը:
«Սիրո պոկեր» աշխատանքային վերնագրով այս ֆիլմի դերասանական կազմում են նախորդ երկու ֆիլմերից արդեն իսկ սիրված Հովհաննես Ազոյանը, Միշոն, Անի Պետրոսյանը, ինչպես նաեւ դերասաններ Լիկա Էլբակյանը, Խորեն Լեւոնյանը, Արտաշես Ալեքսանյանը եւ այլոք: Ֆիլմում իր մասնակցությունը կունենան նաեւ վրացուհի Շորենա Բեգաշվիլին եւ վրացի այլ ճանաչված դերասաններ:
Ֆիլմի ռեժիսորն է Դավիթ Բաբախանյանը, գլխավոր պրոդյուսերը` Ռուբեն Ջաղինյանը: Սցենարի հեղինակներն են՝ Աշոտ Աբրահամյանը, Դավիթ Բաբախանյանը, Ռուբեն Ջաղինյանը:
ՆՈՐ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ